Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվեց «Սասնա Ծռեր»-ի քրեական գործի քննությությունը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ։
Դատական նիստը այսօր մեկ ամիս ընդմիջումից հետո վերսկսվեց, սակայն նիստին չէր ներկայացել փաստաբան Տիգրան Եգորյանը։
Նա դատարան գրություն էր ուղարկել, ըստ որի՝ իր պաշտպանյալԱրամ Հակոբյանը չի կարող ներկայանալ դատական նիստին, քանի որ դեռևս գտնվում է «Գյումրի բժշկական կենտրոնում» եւ շարունակումբուժումը։
Դատական նիստին ուշացումով ներկայացավ Գևորգ Իրիցյանը, դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանի միջնորդությունը, ըստ որի ՝ դատարանին խնդրում էր թույլատրել իր պաշտպանյալին այցելել Վրաստանի Հանրապետություն՝ տեսակցելու վատառողջ մորը։
Նիստին ներկա չէր հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը, իսկ ամբաստանյալներից Թաթուլ Թամրազյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ հրաժարվում է փաստաբանների պաշտպանությունից, հրաժարվում է նաեւ հանրային պաշտպանի ծառայությունից։ Դատավոր Արշակ Վարդանյանը հայտնեց, որ դատավարության կարգի համաձայն ամբաստանյալները պետք է ունենան կամ փաստաբան կամ հանրային պաշտպան։ Իսկ քանի որ այսօրվա նիստին փաստաբանների մի մասը ներկա չէր, ներկա չէր նաեւ Արամ Հակոբյանը նիստը հետաձգվեց։
Այսօրվա նիստը հետաձգվեց, դատավորը նիստի օրը նշանակեց հոկտեմբերի 5-ը։