Ռուսաստանը ուկրաինական կողմին է վերադարձնում անցած տարի գերեվարած ուկրաինական երեք փոքր ռազմանավերը:
Ռուսական ռազմանավերի ուղեկցությամբ դրանք արդեն դուրս են բերվել Կերչի նավահանգստից ու առաջիկա ժամերին չեզոք ջրերում փոխանցվելու են ուկրաինական կողմին: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը:
2018-ի նոյեմբերի 25-ին Ռուսաստանի սահմանապահ ուժերը գերեվարել էին ուկրաինական նավերն ու դրանց անձնակազմի 24 նավաստիներին՝ նրանց մեղադրվելով Ռուսաստանի ջրային տարածքը խախտելու մեջ: Անցած սեպտեմբերին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի ունեցավ գերիների փոխանակում, ազատ էին արձակվել նաև նավաստիները:
Ուկրաինական նավերի վերադարձը կատարվում է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի առաջիկա հանդիպման նախաշեմին: Երեկ հայտնի դարձավ, որ «Նորմանդական քառյակի» բանակցությունների շրջանակում նրանք Փարիզում հանդիպելու են դեկտեմբերի 9-ին: