Ռուսաստանը չի կատարի ՄԻԵԴ-ի՝ մարտի 15-ից հետո կայացված վճիռները. Պետդումայի նախագահ

Ռուսաստանը չի կատարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)՝ 2022 թվականի մարտի 15-ից հետո կայացված վճիռները, մինչ այդ ուժի մեջ մտած վճիռներով նախատեսված փոխհատուցումները կվճարվեն միայն ռուբլով, փոխանցումները կիրականացնեն միայն ռուսաստանյան բանկային հաշիվներին, այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

ՄԻԵԴ որոշումները չկատարելու մասին որոշումը, Վոլոդինի խոսքերով, Պետդուման կհաստատի առաջիկա օրերին։

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դարձել է մեր երկրի դեմ քաղաքական պայքարի գործիք արևմտյան քաղաքական գործիչների ձեռքում: Որոշ վճիռներ ուղղակիորեն հակասում են Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությանը, մեր արժեքներին և ավանդույթներին», – հայտարարել է Պետդումայի խոսնակը՝ շեշտելով, որ նոր օրենքի համաձայն այսուհետ ռուսական դատարանների որոշումները գերակա կլինեն ՄԻԵԴ որոշումներից։

Մեկնաբանություններ