Երեկ կառավարության աշխատակզմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը իր ֆեսբուքյան էջում գրառում է կատարել, որով հայտնել է, որ Արա Բաբլոյանը հրավիրված է եղել որպես ԱԺ նախագահ և որպես ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ:
«Տասնյակ լրատվամիջոցներ մինչ այս պահը զանգում են մեզ, փորձելով հասկանալ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Նախագահ Արա Բաբլոյանի այսօրվա միջոցառումներին չներկայանալու պատճառը: Եւ արդյոք նա առհասարակ եղել է հրավիրված անձանց ցուցակում թե ոչ:
Պաշտոնապես հայտարարում եմ՝ Արա Բաբլոյանը հրավիրված է եղել որպես ԱԺ նախագահ և որպես ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ: Եւ այո, Պարոն Բաբլոյանի համար նստատեղ նախատեսված է եղել թե՛ Սարդարապատի օթյակում, և թե՛ քիչ անց տեղի ունենալիք համերգի պարտերում»,- գրելե է նա:
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի Առաջին հանրապետութփյան 100-ամյակին նվիրված միջոցառումներին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը չի մասնակցել: