Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել` Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ, կրթության զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևներ հանձնելու վերաբերյալ:
Անանիա Շիրակացու մեդալով են պարգրատրվել` համալսարանի ուսումնական դեպարտամենտի ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Սավվայի Բոնդարենկոն,
համալսարանի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Հայկ Գեղամի Ղազարյանը,
համալսարանի ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ալբերտի Կարապետյանը,
Երախտագիտության մեդալով`համալսարանի պրոռեկտոր, հումանիտար գիտությունների ինստիտուտի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Գագիկ Զարզանդի Սարգսյանը,
Մովսես Խորենացու մեդալով է պարգևատրվել համալսարանի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմինե Արամի Սիմոնյանը,
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է համալսարանիտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ռազմիկի Դարբինյանը,
Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչմամբ` համալսարանի ամբիոնի պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր Սերժիկ Սերգեյի Ավետիսյանը: