Սեպտեմբերի 4-ին, ժամը 16.50-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 42/Ա հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 8.50-ին, Երևանի Շիրակի փողոցի և Արտաշատի խճուղու օղակաձև հատվածում իրար են բախվել «ՊԱԶ» մակնիշի ավտոբուս և «Օպել» մակնիշի ավտոմեքենա:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 22.00-ին, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սարի-Թաղի 3-րդ փողոցի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 64-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 8.30-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հ.Քոչարի փողոցի թիվ 2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 81-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 15.50-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 110 հասցեի մոտ բախվել է մեկ այլ«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի մոտ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի անհայտ վարորդը վրաերթի է ենթարկել 39-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումով անցնող 2-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 9.40-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 60-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա և «Հունդայի» մակնիշի մոտոցիկլետ:
Մոտոցիկլետի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենան Կոտայք-Ակունք ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 5.15-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Շիրակացու փողոցի թիվ 52/Գ շենքի դիմաց բախվել է էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Մանուշյան փողոցի թիվ 16/Ա հասցեի դիմաց, հետընթաց կատարելիս, վրաերթի է ենթարկել 85-ամյա տղամարդու և տեղափոխել նրան հիվանդանոց, այնուհետև ներկայացել ոստիկանություն:
Կատարվում է քննություն:
Այս մասին հաղորդում են Ոստիկանության պաշտոնական կայքից: