Այսօր Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Սասնա ծռեր»-ի 11 անդամների գործով դատավարությունը Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաննրի ընդանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ:
Տիգրան Մանուկյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը դատարանին ներկայացրեց միջնորդություն իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալաքը վերացնելու՝ կալանքի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ, սակայն դատարանը մերժեց միջնորդությունը:
Պաշտպան Հարոթյուն Բաղդասարյանը ևս ներկայացրեց միջնորդություն իր պաշտպանյալ Արամ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:
Ըստ պաշտպանի՝ Արամ Մանուկյանն ու իր ընկերները բարձրացրել են ապստամբություն, ինչը, որպես այդպիսին հանցագործություն չէ. «Ապստամբելու իրավունքը նախատեսված է Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրում»,-ասաց Հարություն Բաղդասարյանը:
Պաշտպանը միջնորդության մեջ անդրադարձավ ՀՀ իշխանությունների գործողություններին. «Այն, որ ՀՀ իշխանությունները պարբերաբար ոտնահարել են ՀՀ քաղաքացու, հայ մարդու իրավունքներն ու արժանապատվությունը, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում. հիմա միայն ծույլն այդ մասին չի խոսում: Մշտապես կեղծվել են ընտրություններն ու հանրաքվեները, տնտեսությունն իջել է զրոյական մակարդակի, ազգային հարստությունը կուտակվել է մի խումբ անձանց ձեռքում, ստրատեգիական միջոցներն տրվել են օտարին, պետությունը կուտակել է ավելի քան 6 միլիարդ դոլարի պարտք»,- դատարանին հիշեցնելով, որ Հայաստանի պետական պարտքը 2016 թվականին աճել է ավելի քան 857 մլն ԱՄՆ դոլարով:
Ըստ Հարություն Բաղդասարյանի՝ Սասնա ծռերի գործողություններում հանցակազմ փնտրողները կասկածի տակ են դնում Հայաստանի երրորդ Հանրապետության օրինական լինելը:
Պաշտպանը միջնորդեց դատարանին, որպեսզի իր պաշտպանյալ Արամ Մանուկյանը ճանաչվի գործով տուժող, վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի և անհապաղ ազատ արձակվի:
Դատավոր Արթուր Օհանյանը պաշտպան Հարություն Բաղդասարյանին կոչ արեց զերծ մնալ քաղաքական տերմիններից և ավելի շատ իրավաբանական հողի վրա շարունակել՝ ճիշտ իրավաբանական խորհրդատվություն իրականացնելու համար:
Դատավորի գործողությունների դեմ առարեց պաշտպան Մուշեղ Շուշանյանը. «Ես առարկում եմ Ձեր ամօրինի գործողությունների դեմ: Դուք իրավունք չունեք պաշտպանին սովորեցնել թե ինչպես ճիշտ իրավաբանական խորհրդատվություն իրականացնի»,-ասաց նա հավելելով, որ սույն գործով քաղաքական տերիններից զերծ մնալ ուղղակի հնարավոր չէ:
Մյուս պաշտպանները միացան Հարություն Բաղդասարյաին միջնորդությանը:
Մեղադրող Ենոքյանը առարկեց միջնորդության դեմ ասելով, որ միջնորդությունը ավելի շատ նման էր ԱԺ-ում քաղաքան գործչի ելույթին, ինչը բարկացրեց ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանին, որն էլ վրդովմունքի պահին փորցում էր հեռանալ նիստերի դահլիճից. «Դրան նայի»,-ինչին ի պատասխան մեղադրողը արձագանքեց. ««Դրան»-ը դուք եք»,- և դատավորին կոչ արեց դատական սանկցիա կիրառել վերջինիս նկատմամբ՝ դատարնի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար: Դատավորը դատական սանկցիա կիրառեց՝ զգուշացման տեսքով, ինչին ի պատասխան «Դեդը» շարունակեց. «Ինչ ուզում եք կիրառեք»:
Մեղադրող Ենոքյանը դատարանից պահանջեց ապահովել դատական կարգը, իսկ դատավորը մեղադրողին կոչ արեց շարունակել իր խոսքը, այլ որ թե դատարանին ասի թե ինչ անի վերջինս:
Դատարանը հեռանալով խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացրեց ամբաստանյալ Արամ Մանուկյանին տուժող ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը մերժել, իսկ մյուս երկու՝ քրեական հետապնդումը դադարեցնելու և կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունները քննել գործի հաջորդ փուլում:
Ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանը դատարանում հանդես եկավ յայտարարությամբ, որով դատարանին հիեշցնում էր, որ ինքը նախորդ նիստերի ժամանակ տեղեկացրել էր այն մասին, որ ՔԿՀ-ից իրեն դատարան են տեղափոխում շղթայված, իսկ դատարանը իր հերթին հավաստիացրել էր, որ քայլեր կձեռնարկի, սակայն մինչ օրս այդ ուղղությամբ ոչինչ չի արվել:
«Ես առաջին նիստում հայտարարեցի ձեզ այն մասին, որ ինձ շղթայված են դատարան տեղափոխում, ինչը ոտնահարում է կալանավորի իրավունքը: Եվ դուք խոստացաք անդրադառնալ ընթացքում, սակայն, մինչ օրս լռել եք և ձեր լռությամբ մերժել, որն արհամարհանք է դատարանի կողմից իմ անձի նկատմամբ» ,-ասաց նա նշելով, որ ատարանը մինչև հիմա «ամբաստանյալով» է դիմում իրեն, ինչը չի համապատասխանում իր քաղաքական բռնավոր լինելու կարգավիճակին:
«Իսկ եթե մենք մեզ թույլ տանք և դատարանին դիմենք նույն կերպ, իրերը կոչենք իրենց անունով, օրինակ՝ «խռբշ» կամ «Ցռան վերգո», հետևաբար կկարծեք՝ խելագար ենք կամ տգետ: Այդ դեպքում ինչպե՞ս դիմենք Ձեզ, Ձեր եռյակին, այն դեպքում, երբ խոշտանգում և բռնանում եք մի ամբողջ ժողովրդի՝ հատկապես Մարտի 1-ի և ապրիլյան պատերազմից հետո: Ահաբեկիչներ, ազգի դավաճաններ թե՞ ղզլբաշներ… »,- հայտարարեց նա, նշելով, որ այս դատական գործողությունները խորհրդային պետության մնացորդներն են և իրենց դատում են խորհրդային օրենքներով՝ առաջնորդվելով կեղծ հումանիզմի գաղափարներով:
«Ամենազարհուրելին այն է, որ մարդու հոգու քուրայում ձուլված խոսքը, որ այնքան բարձր է հնչել, այսօր դրան արժեք տվող չկա: Նաև զարհուրելի է այն դատարանը, որն իբրև ժողովրդի միակ արտահայտիչ, վերջինիս գործողությունները ուղղված են ժողովրդի դեմ»,-ասաց Մարտիրոս Հակոբյանը:
Հարություն Բաղդասարյանի միջնորդությունը մերժելուց հետո, վերջինս հանդես եկավ մեկ այլ միջնորդությամբ՝ դատավորի ինքնաբացարկի, առարկելով վերջինիս ապօրինի գործողությունների դեմ, նշելով, որ դատավորը անհարգալից վերաբերմունք է դրսևորում պաշտպանական կողմի նկատմամբ: Դատարանը ասյ միջնորդությւոնը ևս մերժեց:
Ամբաստանյալ Վարդան Գերավետյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանը ևս նեկայացրեց միջնորդություն վերջինիս խափանման միջոց՝ կալաքը վերացնելու կամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ, սակայն համուզմունք արտահայտեց, որ միջնորդությունը մերժվելու է.«Հաշվի առնելով մյուս բոլոր միջնորդությունների մերժումը, կարծում եմ, որ սա ևս մերժվելու է, սակայն չեմ խնայօի ժամակը և կներկայացնեմ այն»,-ասաց նա:
Դատավոր Արթուր Օհանյանը խորհրդակցական սենյակից վերադառնալով մերժեց այն:
Դատավորը փորձեց առանց ամբաստանյալներ Մարտիրոս Հակոբյանի և Արայիկ Հակոբյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի ներկայության նիստը շարունակել, քանի որ վերջիններս առանց դատարանին տեղյակ պահելու լքել էին նիստեր դահլիճը:
Նշենք, որ խորհրդակցական սենյակ հեռանալու պահին պաշտպան Լուսինե Սահայկանը դատարանին տեղեկացրել էր, որ իրենք քննչական գործողությունների պետք է մասնակցեն և չեն կարող ներկա գտնվել այս նիստին:
Դատարանը որոշեց նիստը հետաձգել: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին:
Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի