Պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է Փանիկ համայնք

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 22-ին այցելել է Շիրակի մարզի Փանիկ համայնք: 

Դավիթ Տոնոյանը Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի, Փանիկ համայնքի ղեկավար Վարդան Մակեյանի և ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ-երի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Փարվանյանի ուղեկցությամբ ծաղիկներ է խոնարհել համայնքի զոհված ազատամարտիկների և ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների ընթացքում զոհված զինվորի շիրիմներին:

Փանիկի համայնքապետարանում Դավիթ Տոնոյանը մարզային և համայնքային իշխանությունների, ՌԴ 102-րդ ռազմակայանի հրամանատարության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկել է օրերս Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի մանրամասները և դրա հետևանքների վերացման ուղղությամբ կատարվող աշխատանքներն ու համայնքի խնդիրները:

Պաշտպանության նախարարը Փանիկում մասնակցել նաև է ՌԴ 102-րդ ռազմակայանի կազմակերպած միջոցառմանը` զինվորական դաշտային հյուրասիրությանը և համերգային ծրագրին:

Մեկնաբանություններ