Չինաստանը քննություն է նախաձեռնել ԱՀԿ-ում չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը բարձրացնելու պատճառով

Չինաստանի առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը հայտարարել է, որ Չինաստանը ԱՄՆ-ի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) քննություն Է նախաձեռնել՝ 200 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ չինական արտադրանքի ապրանքների ներմուծման համար նոր մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի կայացրած որոշման պատճառով: Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այս տարվա սեպտեմբերի 24-ից Չինաստանից ներմուծվող 200 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների համար նոր 10-տոկոսանոց մաքսատուրքեր կկիրառվեն։ Մաքսատուրքերը մինչև  տարեվերջ կպահպանվեն 10 տոկոս մակարդակի վրա: Նա նաև հավելել է, որ 2019 թվականի հունվարի 1-ից սակագները կաճեն մինչև 25 տոկոս: Դեռ ավելին, ԱՄՆ նախագահը հայտարարել է 267 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ չինական արտադրանքի ապրանքների ներմուծման համար հավելյալ մաքսատուրքեր սահմանելու իր մտադրության մասին, եթե Չինաստանը շարունակի պատասխան միջոցներ ձեռնարկել։

Այս կապակցությամբ Չինաստանի առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունն իր խորին ափսոսանքն է հայտնել և հայտարարել է, որ դիմելու է պատասխան քայլերի։

Մեկնաբանություններ