Դիմումատուն՝ Սոներ Ուլայը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1984 թվականին, ապրում է Թուրքիայի Գեբզե քաղաքում։ Գործը վերաբերում է սպանության արդարացի դատաքննությանը, որի համար Դիմումատուին մեղադրանք է առաջադրվել։ Դիմումատուն 2004 թվականին ճանաչվել է մեղավոր սպանության և կողոպուտի համար։ Դիմումատուի մեղավորությունը հիմնավորվել է միայն գործի մինչդատական փուլում կատարած ինքնախոստովանությամբ։ Դիմումատուն պնդում է, որ ինքնախոստովանական ցուցմունքը տվել է հարկադրաբար և փաստաբանի բացակայության պայմաններում։ Ապացույցների բացակայության պայմաններում 2007 թվականին Դիմումատուն դատապարտվել է 21 տարվա ազատազրկման։ Դիմումատուն պնդում է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի (արդար դատաքննության իրավունք) 1-ին կետի խախտում (ողջամիտ ժամկետում արդարացի դատաքննության իրավունք) և 3-րդ կետերի խախտում (քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի իրավունք պաշտպանելու իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով)։ Այդ թվում՝ հավելել է, որ դատապարտել է իր վկայության հիման վրա, որը նա տվել է իր փաստաբանի բացակայության պայմաններում և ինքնախոստովանական ցուցմունքը տվել է հարկադրանքի ուժի ներքո:
Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ դատարանը արձանագրել է, որ որևէ հարկադրական միջոց չի կիրառվել Դիմումատուի հանդեպ, սակայն դատավարության շրջանակներում տեղի է ունեցել Դիմումատուի իրավունքների սահմանափակում, և կառավարությունը պատշաճ կերպով չի կատարել իր պարտականությունները։ Այսպիսով, ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում։