Այսօր Նիկոլ Փաշինյանն իր համակիրների հետ պեք է երթ իրականացներ Նորքի 7-րդ զանգվածից, սակայն ոստիկանության ներկայացուցիչներն այս պահին շրջափակել են երթի մասնակիցներն՝ թույլ չտալով նրանց շարժվել առաջ:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտնեց, որ ցուցարարները սահմանափակում են քաղաքացիների տեղաշարժը:
Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ ոստիկանությունն իրավունք չունի սահմանափակելու իրենց տեղաշարժը և կոչ արեց բոլոր ցուցարարներին հավաքվել 6-րդ մասիվում. «Սա բողոքի երթ է մեր կողմնակիցների նկատմամբ, տեղի ունեցած հանցանքների կապակցությամբ և այս երթը տեղի է ունենալու»:
Նշենք, որ մի շարք ցուցարարներ ցանկանում են ավտոերթ իրականացնել Էրեբունի թաղամասում՝ Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ, սակայն ոստիկանության ներկայացուցիչները այս դեպքում ևս արգելում են իրականացնել ավտոերթ: