Ոստիկանությունը՝ Հայաստանում «օրենքով գողեր»-ի հավաքի մասին

PoliceՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեկնաբանել է ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունները՝ Հայաստանում քրեական աշխարհի հեղինակությունների ժամանման և հավաք անցկացնելու մասին: Այդ մասին վերջինս գրել է ֆեյսբուքի իր էջում՝ չընդունելով իրավապահ մարմիններին հղվող մեղադրանքը փաստի առնչությամբ:

«Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն է շրջանառվում, թե այս օրերին Հայաստան են գալիս, այսպես կոչված, «օրենքով գողեր» ու քրեական հեղինակություններ: Տեղեկատվությանը նաև հասարակական հնչեղություն է տրվում՝ որպես մեղադրանք ներկայացվելով իրավապահ մարմիններին: Մեղադրողները, սակայն, չիմացությամբ թե գիտակցաբար, գլխիվայր շրջում են իրողությունները:

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին հազարավոր մարդիկ են այցելում Հայաստան, որը բաց երկիր է, և որտեղ օրենսդրորեն պաշտպանված է մարդու ազատ տեղաշարժի իրավունքը: Եվ եթե Հայաստանի հյուրը հետախուզման մեջ չէ կամ քրեորեն հետապնդելի արարք չի կատարել արդեն մեր երկրում, օգտվում է օրենսդրությամբ նախատեսված իր բոլոր իրավունքներից»,-գրել է Ահարոնյանը:

Մեկնաբանություններ