Ո՞ւմ դիմել, եթե տուժել եք ոստիկանության ծառայողների հակաօրինական գործողություններից

Կարող եք գրել նամակ, եթե տուժել եք ոստիկանության ծառայողների անօրինական գործողություններից, այդ թվում’ իրավախախտումների, ինչպես և հակահասարակական արարքի մասին հաղորդում կամ հայտարարություն չընդունելու, ոստիկանության ծառայողների կողմից ոչ օբյեկտիվ քննություն և նախաքննություն կատարելու, քաղաքացիների նկատմամբ ոչ հարգալից վարքագիծ դրսևորելու, դիմում-բողոքներն օրենքով սահմանված կարգով չգրանցելու, դիմումներին պատշաճ ընթացք չտալու, ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում քաղաքացիների նկատմամբ անհարկի քաշքշուկներ ստեղծելու և այլ հարցերի վերաբերյալ:

Ոստիկանության արագ արձագանքի համար խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև անուն-ազգանուն, հասցե և հեռախոսահամար:

* Ձեր հաղորդագրությունն անմիջապես կուղարկվի ոստիկանության ներքին անվտանգության վարչություն:

Մեկնաբանություններ