Դիմումատուն՝ Միրոսլավ Շտվրտեցկիյը, ազգությամբ սլովակիացի է, ծնվել է 1968 թվականին և ապրում է Սլովակիայի Սենիցա քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ երեք և կես տարի ժամկետով իրեն նախնական կալանավայրում պահելու որոշման վերաբերյալ։
2006 թվականի հոկտեմբերին Դիմումատուն կալանավորվել է մի հանցավոր խմբի հետ շորթման դեպք իրականացնելու համար։ Այնուհետև, Դիմումատուին մեղադրանք է առաջադրվել և նրան տեղափոխել են նախնական կալանավայր։ Սլովակիայի ոստիկանության աշխատակիցները Դիմումատուին պահել են նախնական կալանավայրում՝ հիմնավորելով, որ վերջինս կարող է կաշառել կամ ճնշում գործադրել վկաների վրա, կեղծել իրականացված հանցագործության ապացույցները, կապ հաստատել մյուս հանցագործների հետ կամ հանցագործության ռեցիդիվ կատարել (նախկինում դիտավորությամբ կատարված հանցանքը կրկին դիտավորությամբ կատարել)։
Դիմումատուի գործով հետաքննության, նախաքննության և դատավարության ամբողջ ընթացքում նրան պահել են նախնական կալանավայրում։ 2010 թվականի հունիսին Սլովակիայի ներպետական դատական ատյանները դատապարտել են Դիմումատուին 25 տարվա ազատազրկման՝ հանցավոր խումբ հիմնելու, այն ղեկավարելու և խմբի գործունեությանը աջակցելու համար, խարդախության և շորթման խոշոր դեպքերի իրականացման համար և ծանրացուցիչ հանգամանքներով հանցագործություն կատարելու համար։
Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) խախտում։ Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որի 5-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթների համաձայն՝ կալանավորված յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք, Դիմումատուն բողոքել է իր նախնական կալանավորման երկար ժամկետի արդարացիության մասին։
Այսպիսով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չի արձանագրել կոնվենցիայի խախտում։