Փետրվարի 6-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով բուժօգնության են տեղափոխվել 1969 թ. ծնված Սուսաննա Բ.-ն, 1988 թ. ծնված Թեհմինե Մ.-ն և 2008 թ. ծնված Էդիտա Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, թունավորվել են իրենց տանը տեղադրված գազի վառարանից արտանետված շմոլ գազից:
Կատարվում է քննություն: