Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Նորքի զինված խմբի» գործով այսօրվա դատական նիստի ընթացքում շարունակվեց ապացույցների հետազոտումը:
Ըստ գործի նյութերի՝ ամբաստանյալ Խաչիկ Ավետիսյանի բնակարանի խուզարկության արդյունքում հայտնաբերվել է տարբեր տրամաչափի փամփուշտներ, հեռախոսներ, բջջային համարներ: Նշենք, որ վերջինս այդ բնակարանում բնակվել է վարձով:
Հրանտ Վարդանյանի բնակարանի խուզարկության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել են բջջային հեռախոս, հշուղության կրիչ: Վերջինիս գրասենյակի խուզարկության կրկին առգարվվել է բջջային հեռախոս, հեռասոի համար նախատեսված քարտ, իսկ արդեն ննջասենյակի խուզարկության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է սպիտակ փոշենման զանգված:
«Թող մայր մտնի արևը, միայն թե ծագի Հայոց աշխարհի արևը» գրությամբ թղթեր է հայտնաբերվել ամբաստանյալ Արա Պողոսյանի բնակարանի խուզարկության արդյունքում, նաև 45 հատ թռուցիկներ «Գրողի ծոցը Սահմանադրական բարեփոխումները» գրությամբ թղթեր: Հավելենք, որ ամբաստանյալը նշել է, որ այդ գրություններով թղթերը իրեն չեն պատկանում, այլ պատկանում են աներոջը:
Ամբաստանյալ Գևորգ Ջնդոյանի բնակարանի խուզարկության արդյուքում ևս հայտաբերվել էին թղթեր «Գրողի ծոցը Սահմանադրական բարեփոխումները» գրությամբ:
Վահագն Սահնազարյանի հաշվառման վայրի զննության արդյունքում հայտնաբերվել էին բջջային հեռախոսներ, կրիչներ և աշխարհագրության քարտեզներ, ինչի դեմ առարկեց վերջինիս պաշտպան Մնացական Ղազարայնը, մանրամասնելով, որ քարտեզները գործի հետ բացարձակապես կապ չունենք, քանի որ դրանք պատկանում են նրա քնոջը, որը աշխարհագրության ուսուցիչ է: Ամբաստանյալներ Վաղինակ Ստեփանյանի և Ավետիս Բերբերյանի բնակարանների խուզարկության արդյունքում առրգարվվել և հայտնաբերվել են կրիչներ, անջնական օգտագործման բջջային հեռախոսներ և բանկային քարտեր:
Ամբաստանյալ Արթուր Վարդանյանի գրասենյակի ղուզարկության արդյունքում հայտնաբերվել է 20 հատ 50 կիլոգրամանոց թղթադրամներ, նաև 430 ԱՄՆ դոլարին համարժեք հոնկոնգական թղթադրամներ, 5 հատ կնիք, 3 հատ բանկային պլաստիկ քարտեր:
Մեղադրանք է առաջադրվել Արթուր Վարդանյանին, Անտոն Թոթունջյանին, Վահան Շիրխանյանին, Գառնիկ Մարգարյանին, Վլադիմիր Առաքելյանին, Խաչիկ Ավետիսյանին, Ավետիս Բերբերյանին, Վաղինակ Ստեփայնաին, Արթուր Եղիազարյանին, Վահագն Սալնազարյանին, Արման Հայրապետյանին, Էդվարդ Ներսիսյանին, Հարություն Սարիբերկյանին, Արա Պողոսյանին, Տիգրան Բոյաջյանին, Գևորգ Ջնդոյանին, Արկադի Մարդոյանին, Ասյա Մկրտչյանին, Մարինե Կաթանյանին, Նելլի Մինասյանին մեղադրանք է ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը, մասնակցելը և ապօրինի կերպով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
Նյութը՝ Ազնից Սիրադեղյանի