Ն․Կ․-ն ընդդեմ Գերմանիայի

Դիմումատուն՝ ոմն Ն․Կ․-ն, ազգությամբ գերմանացի է, ծնվել է 1966 թվականին, ներկայումս կալանավորված է։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ ընտանեկան բռնության դեպքի առթիվ իր դեմ հարուցված քրեական գործին և իրեն ազատազրկման դատապարտելու որոշմանը։

2009 թվականի սեպտեմբերին Դիմումատուն ձերբակալվել է՝ իր կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։ Այնուհետև, ոստիկանության աշխատակիցները տեղափոխել են Դիմումատուին նախնական կալանավայր։ Սույն գործով դատաքննությունը նախագահող դատավորը չի թույլատրել Դիմումատուին օգտվել իրավախորհրդատուի ծառայություններից, այնուհետև, հարցաքննել է նրա կնոջը։ Դիմումատուի կինը մանրամասնորեն նկարագրել է 2009 թվականի հուլիսին մի քանի օր շարունակվող բռնության դաժան դեպքը։ Նույն թվականի օգոստոսի 2-ին Դիմումատուի կնոջը հաջողվել է փախուստի դիմել տանից և ապաստան խնդրել հարևաններից։ Դիմումատուի կնոջ խոսքերով՝ ամուսնության մեջ գտնվելու ժամանակ իր ամուսինը բազմիցս հարձակումներ է գործել իր վրա, սակայն համապատասխան ժամանակահատվածում սկսել է նաև գործիքներով և կոշիկներով հարվածել իրեն, փայտով ծեծի ենթարկել և սեռական բռնություն գործադրել իր նկատմամբ։

Դիմումատուի դեմ հարուցված քրեական գործի դատավարության ընթացքում Դիմումատուի կինը հրաժարվել է վկայություն տալ։ Հիմք ընդունելով նախաքննության փուլում Դիմումատուի կնոջ տված ցուցմունքը՝ 2010 թվականի հունիսին Գերմանիայի ներպետական դատական ատյանները դատապարտել են Դիմումատուին վեց ու կես տարվա ազատազրկման՝ վտանգավոր բռնություն գործադրելու և ընտանեկան հանցագործություններ կատարելու համար։ Դիմումատուին ազատազրկման դատապարտելու մասին Դատարանի վճռի կայացման համար հիմք են հանդիսացել նաև Դիմումատուի կնոջ մարմնական վնասվածքները և տարբեր անձանց վկայությունները, ներառյալ՝ «Ընտանեկան բռնության ենթարկված կանանց համար նախատեսված կացարանի» խորհրդատուի վկայությունը, Դիմումատուի և նրա կնոջ համատեղ որդու վկայությունը, Դիմումատուի կնոջը վորոհիշյալ դեպքերի ժամանակ օգնություն ցուցաբերած հարևանների վկայությունները և հանցագործության դեպքի վայր հարևանների կանչով ժամանած ոստիկանի ցուցմունքը։ Դիմումատուն սահմանադրական բողոք է ներկայացրել իրեն ազատազրկման դատապարտելու մասին Դատարանի կայացրած որոշման դեմ, սակայն ապարդյուն։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի (ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք) խախտում։ Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի դրույթների համաձայն՝ քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր վկաներին կանչելու և հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները, Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում։ Դիմումատուն նաև բողոքել է իր գործով Դատարանի կայացրած որոշումը բողոքարկելու և նոր հետաքննություն իրականացնելու համար իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի բացակայության մասին։

Այսպիսով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չի արձանագրել կոնվենցիայի խախտում։

 

Մեկնաբանություններ