Նոր նշանակումներ՝ վարչապետի որոշումներով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել: Համաձայն նրա որոշումների Լիանա Ղալթաղչյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Արա Գաբրիելյանը՝ ՊԵԿ նախագահի տեղակալ, Անդրեյ Ղուկասյանը՝ ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ, Նարեկ Գրիգորյանը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, իսկ Արթուր Գրիգորյանը նշանակվել է բնապահապանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար:

Նշենք, որ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արտաշես Նիկոյանն ազատվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից:

Մեկնաբանություններ