Նիկոլ Փաշինյանի առաջադրման հարցով ստորագրահավաք Աժ-ում

ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը սկսել է ստորագրահավաք՝ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջադրման համար անհրաժեշտ պայմանն ապահովելու համար:

Հանրապետական կուսակցությունը երեկ պատրաստակամություն հայտնեց սատարել այն թեկնածուին, որին կառաջադրի խորհրդարանի պատգամավորների 1/3-ը, այսինքն՝ վարչապետի պաշտոնում առաջադրման համար անհրաժեշտ է առնվազն 35 պատգամավորի ստորագրություն:  Լրագրողների հետ զրույցում խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ ստարոգրել են 27 պատգամավոր: 

Մեկնաբանություններ