Այսօր վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն իր համակիրների հետ շարժվեց դեպի Էրեբունի թաղամաս՝ երթն սկսելու համար:
Քիչ առաջ ոստիկանության ներկայացուցիչները հարձակվեցին ցուցարարների վրա և ուժ կիրառեցին վերջիններիս նկատմամբ: Արցախի փողոցում ոստիկանները տարան Նիկոլ Փաշինյանին, իսկ ցուցարարների նկատմամբ կիրառեցին ձայնային նռնակներ:
Աժ պատգամավոր Սասուն Միքայելյանը փորձում էր կանխել բռնությունները և կանգնել էր ցուցարարների և ոստիկանների միջև՝ կոչ անելով ցուցարարներրին ոչ մի տեղ չհեռանալ և մնալ այստեղ:
Այս պահին լարված իրավիճակ է, ցուցարարները բղավում են «միացեք», «Նի-կոլ, Նի-կոլ»: Ոստիկանության ներկայացուցիչները բերման են ենթարկում քաղաքացիներին, վերջիններս բերման ենթարկեցին նաև Սասուն Միքայելյանին:
Ոստիկանները պատ են կազմել Արցախ-Էրեբունի խաչմերուկում և թույլ չեն տալիս քաղաքացիներին շարժվել առաջ: