ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրեց այսօրվա անելիքների մասին: Վերջինս հայտնեց, որ ժամը 12:00-ից կսկսվեն քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողություններ, ժամը 17:00-ին երթ կիրականացվի Ֆրանսիայի հրապարակից, իսկ 19:00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա հանրահավաք:
«Մենք պետք է ի ցույց դնենք, որ մեր շարժումը վճռական, մինչև վերջին վայրկյաններն իր ոտքերի և անելիքի վրա ամուր կանգնած է լինելու»,- նշեց նա:
Հավելենք, որ Փաշինյանը գիշերը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հադիպման ժամանակա քննարկել են ներքաղաքական իրավիճակի վերջին զարգացումները և լուծման հնարավոր ուղիները:
Այսօրվա անելիքներին մանրամասն կարող եք ծանոթանալ՝ տեսանյութում:
Այսօրվա անելիքների մասին: ժամը 17.00 երթ Ֆրանսիայի հրապարակից, ժամը 19.00 հանրահավաք Հանրապետության հրապարակում:
Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Samstag, 28. April 2018