Քիչ առաջ «Իմ քայլը» շարժման անդամ Դավիթ Սանասարյանը իր ֆեսբուքյան էջում գրառում է կատարել, որում ասվում է՝
«Հարգելի ու սիրելիներ ջան,
Լարվածություն եմ տեսնում քաղբանտարկյալների հարցով, դրա համար ուզեցա առանձնահատուկ անդրադառնալ։
Իմ քաղաքական ու քաղաքացիական պայքարի ողջ ընթացքում ամենաշատը պայքարել եմ առանց քաղբանտարկյալ Հայաստան ունենալու համար, ու այսօր էլ վստահ եմ, որ մենք Նոր Հայաստանի դուռը Սերժի ու Ռոբի Հայաստանի վրա կփակենք, երբ ոչ մի քաղբանտարկյալ չի մնա բանտերում։
Սակայն ուզում եմ վստահ մի բան պատկերացնենք, որ Նիկոլը թագավոր չի, որ բանտերի դռները բացելու հրամաններ տա, նրա լիզորությունների մեջ չկա նման կետ, նման իրավասություն, որ ասի բացեք բանտերի դռները։ Վստահ եմ, որ պետությանը իրավական ամուր հիմքեր դնելու համար չպետք է մյուս ծայրահեղություն ընկնենք։ Ուստի խնդրում եմ մի քիչ համբերություն ցուցաբերել, և վստահ եմ, որ մենք գտնենք այդ ճանապարհները, որոնք հնարավորինս արագ կազատեն մեզ քաղբանտարկյալների այդ հակաիրավական պրակտիկայից ու ժառանգությունից։
Հ.Գ. Իմ համար ամենակարևորը, որ թե՛ հեղափոխական և թե՛ արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանն ունի ադեկվատ պատկերացում այդ հարցում ու բան չի փոխվել էս քանի օրը։
Հ.Հ.Գ. այն իրավաբանները, իրավագետները, փաստաբանները ովքեր էս հարցում լուծումներ են տեսնում, խնդրում եմ գրեք կամ զանգեք։
Սիրում եմ բոլորիդ»: