Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Նիկոլայ Բաղդասարյանին նշանակել վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով:
Նիկոյալ Բաղդասարյանը հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ: «Արնի լեգալ էյդ» փաստաբանական գրասենյակի նախագահ: «Արդարադատության մատչելիությունը» ԵՄ ծրագրի փորձագետ:Մասնակցել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում և առաջինն եմ հաղթել գործը ընդդեմ ՀՀ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում: Մասնակցել է ՀՀ Սահմանադրական դատարանում և հաղթել է գործը` լրացուցիչ նախաքննության ուղարկելու ինստիտուտը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ: Մասնակցել է քրեական և քաղաքացիական գործերով ՌԴ, Վրաստանում և Ուկրաինայում: Մասնակցել է ՀՀ բոլոր ատյանի դատարններում` քրեական, քաղաքացիակն և վարչական գործերով: