Այն խնդիրները, առաջնահերթությունները, որ մենք ունեցել ենք նախորդ իշխանության հետ ձևակերպելիս, մենք այդ խնդիրները նոր իշխանության պարագայում ենք տեսնում և բանակցային գործընթաց ենք ունեցել նրանց հետ, հստակեցրել ենք, թե ուր ենք գնում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյան:
«Պետք է գիտակցենք, որ կոալիցիաները քաղաքական գործընթացներ են, ամուսնություններ չեն: Երկրում առաջացավ նոր իրավիճակ և ավտոմատ կերպով դադարեց գործել կոալիցիան, քանի որ այն խնդիրները, որոնք ուղեգծել էին ՀՀԿ-ի հետ համատեղ»,-ասաց նա և նշեց, որ նույնիսկ հետընթաց էր նկատվում:
Ըստ ռազմական փորձագետի՝ երկրում ստեղծված լարված իրավիճակի ժամանակ իրենց և կոալիցիոն գործընկերոջ մոտեցումները տարբերվեցին. «Մենք քաղաքական առևտրի մեջ չենք մտել, փոխհամաձայնության մակարդակով առաջարկ է եղել նոր իշխանությունից և պատրաստակամ ենք աջակցել»:
Խոսելով Սերժ Սարգսյանին լավագույն թեկնածուն համարելու մասին՝ նա նշեց, որ Դաշնակցությունն ասել է՝ ամենալավ թեկնածուն իր համար իր թեկնածուն է, բայց կա կոալիցիա և հայտարարել էինք, որ կաջակցենք այն թեկնածուին, ում կառաջադրի ՀՀԿ-ն. «Մենք չենք ուրանում նախորդ իշխանությունների հետ մեր հարաբերությունները»:
կոալիցիան ունենի մոտեցումներ, սկզբունքներ:
Բանախոսը վստահեցնում է՝ այժմ Արծվիկ Մինասյանն ավելի ազատ դրսևորվելու և իր ոլորտը առաջ տանելու հնարավորություններ ունի, որը նախկինում որոշակի վերապահումներ կային այդ հարցի շուրջ:
Արթուր Եղիազարյանը պատասխանելով հարցին, թե կիսո՞ւմ են Նիկոլ Փաշինյանի՝ Արցախյան հակամարտության հետ կապված մոտեցումները. «Նիկոլ Փաշինյանի հետ մենք ունեցել ենք բանակցություններ և մեր մոտեցումներն Արցախյան հարցի լուծման շուրջ բավականին մոտ են»:
Ըստ նրա՝ ներկա դրությամբ իրենց տեսակետները համընկնում են, իսկ թե ինչքանով հեռտո դա կամրադրվի՝ ընթացքը ցույց կտա. «Արցախի խնդիրը մեր առաջնահերթություններից է եղել և այս հարցում մենք տարակարծություն չունենք»: