Նախագահն այսօր կմեկնի Վրաստան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հրավերով այսօր կմեկնի Թբիլիսի՝ ներկա գտնվելու Վրաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին, հաղորդում է ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

Այցի շրջանակում Արմեն Սարգսյանը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, ինչպես նաեւ  տոնակատարություններին մասնակցելու նպատակով Վրաստան ժամանած օտարերկրյա պետությունների իր գործընկերների հետ:

Մեկնաբանություններ