Նախագահի հրամանագրերով դատարանի նախագահներ են նշանակվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով դատարանի նախագահներ են նշանակվել:

Այսպիսով՝ Հովսեփ Բեդեվյանը նշանակվել է Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ, Վազգեն Ռշտունին նշանավել է Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ, Աղասի Դարբինյանը նշանակվել է Վարչական դատարանի նախագահ, Գագիկ Հովհաննիսյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, Արման Կուրեխյանը նանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, Սանվել Գրիգորյանը՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, Ռուբեն Վարդազարյանը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, իսկ Արտակ Թադևոսյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Մեկնաբանություններ