Մուրուժևան ընդդեմ Ռուսաստանի 

Դիմումատուն՝ Լեյլա Մուրուժևան, ազգությամբ ռուս է, ծնվել է 1985 թվականին և ապրում է Մոսկվա քաղաքում։ Գործի շրջանակներում Դիմումատուն բողոք է ներկայացրել՝ իր երկու երեխաների խնամակալությունը ստանձնելու վերաբերյալ։

2014 թվականի հունվարին Դիմումատուն ամուսնալուծվել է իր ամուսնուց։ Նույն թվականին Դիմումատուի ամուսինը, առանց նրան տեղյակ պահելու, իրենց համատեղ երկու երեխաների հետ տեղափոխվել է Ինգուշեթիայի Հանրապետություն՝ իր ծնողների մոտ, մշտական բնակություն հաստատելու նպատակով։ Հետագայում Դիմումատուի ամուսինը կրկին վերադարձել է Մոսկվա։

2014 թվականի հունիսին Մոսկվայի Իզմայլովսկի շրջանային դատարանը վճիռ է կայացրել՝ երեխաների խնամակալությունը Դիմումատուին հանձնելու և նրանց Մոսկվա վերադարձնելու մասին։

Գործի շրջանակներում Ինգուշեթիայի և Մոսկվայի դատական կատարածուները բազմիցս դիմել են դատարան, այցելել են Դիմումատուին Ինգուշեթիայում, իսկ հետո՝ նաև Մոսկվայում, սակայն ապարդյուն։

Դատարանի որոշմամբ սահմանափակվել է Դիմումատուի ամուսնու ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Այնուհետև դատական կատարածուները տուգանել են վերջինիս ՝ դատարանի կայացրած որոշումը չկատարելու համար։ Այնուամենայնիվ, Դիմումատուի ամուսինը մինչ օրս չի կատարել դատարանի հրապարակած վճիռը՝ իրենց երեխաներին Դիմումատուի խնամակալությանը հանձնելու վերաբերյալ։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) խախտում։ Վերջինս իր բողոքի մեջ նշել է, որ իր երեխաները չպետք է ապրեն իր նախկին ամուսնու հետ և պահանջել է ի կատար ածել դատական հրամանը։ Դիմումատուն նաև բողոքել է, որ իրավապահ մարմիններն արդյունավետ գործողություններ չեն ձեռնարկել՝ դատարանի կայացրած վճիռը կատարելու համար։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում։ Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Ռուսաստանը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուին վճարել 12․500 եվրո գումարի չափով փոխհատուցում և 3․000 եվրո՝ դատական ծախսերի համար։

Նշված գումարները պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։

Մեկնաբանություններ