Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ինքը որոշում է կայացրել և դիմել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին՝ այլ աշխատանքի անցնելու կապացությամբ, պաշտոնից ազատելու վերաբերյալ:
«Որոշումը կայացվել է փոխադարձ համաձայնության մթնոլորտում»,- ասաց վարչապետը:
Վերջինս հայտնեց, որ մինչև օրվա վերջ տեղի կունենա նոր նշանակում և վաղը ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետը կներկայացվի: