ՄԻՊ-ի աջակցությամբ աշխատանքից ազատված ուսուցչուհին վերականգնվել է նակին աշխատանքում

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ տեղեկացնելով, որ իրեն աշխատանքից անօրինական են ազատել:

Ըստ դիմումատուի՝ շուրջ 20 տարի աշխատել է դպրոցում որպես ուսուցչուհի: Առողջական խնդիրների պատճառով մի քանի օր չի ներկայացել աշխատանքի, սակայն հետագայում այդ փաստը հավաստող տեղեկանք տնօրինությանը ներկայացնել չի կարողացել: Արդյունքում, վերջինիս աշխատանքից ազատել են՝ իր պնդմամբ, առանց հիմնավոր պատճառաբանության:

Դիմումում նկարագրված հանգամանքները պարզելու, ինչպես նաև դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանի օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու նպատակով գրություններ են ուղարկվել մարզպետարան:

Մարզպետի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատանքից ազատման հրամանը:

Արդյունքում ուսուցչուհին վերականգնվել է նախկին աշխատանքում: Նրան վճարվել է նաև բաց թողնված ժամանակահատվածի աշխատավարձը:

Մեկնաբանություններ