ՄԻՊ-ի աշխատակազմը կհամագործակցի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ու կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը Պաշտպանին ներկայացրել են կենտրոնի ընթացիկ աշխատանքներն ու զարգացման հետագա ծրագրերը։

Արմեն Մուրադյանը նշել է, որ կենտրոնը գործում է որպես ամբողջական վերականգնողական համալիր, որտեղ առողջական խնդիրներից բացի լուծվում են նաև հաշմանդամություն ունեցող զինծառայողների սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցեր:

Մարդու իրավունքների պաշտպանը շատ բարձր է գնահատել կենտրոնի ստեղծման համար կատարված աշխատանքն ու պատրաստակամություն հայտնել իր իրավասության շրջանակում աջակցել հաշմանդամություն ունեցող զինծառայողների իրավունքների պաշտպանությանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։

 

Մեկնաբանություններ