ՄԻՊ-ը հանդիպել է «Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին» օրենքի նախագծող փորձագետի հետ

արտի 19-ին, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է «Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին» օրենքի նախագծողներից, փորձագետ Ջոն Վոդաչին, ինչպես նաև  Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամներին:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց մասին կոնվեցիայի և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, դրա ընդունումից հետո օրենքի կիրարկման և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության վիճակի մշտադիտարկման մեխանիզմները:

Կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը՝ Պաշտպանը շեշտել է հասարակական կազմակերպությունների դերը դրանց արդյունավետ իրականացման գործում:

Վերջում քննարկվել են նաև հետագա համագործակցության ուղիները և սկզբունքները:

Մեկնաբանություններ