ՄԻՊ-ը լրատվամիջոցի խմբագրությունում կատարված խուզարկության առնչությամբ պարզաբանումներ են պահանջվել քրեական հետապնդման մարմնից

«Yerevan Today» լրատվամիջոցի խմբագրությունում խուզարկություն կատարելու մասին հրապարակային տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ: Ուսումնասիրվել են ինչպես հարցին առնչվող հրապարակումները, այնպես էլ լրատվամիջոցի պարզաբանումը:

Ի գիտություն է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի հայտարարությունն այն մասին, որ խմբագրությունում կատարվող խուզարկությունը որևէ առնչություն չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է լրատվամիջոցի խմբագրությունում իրականացված խուզարկությանը, անկախ այդ առնչությամբ պետական մարմնի հրապարակային հայտարարությունից, քրեական հետապնդման մարմնից պահանջվել են պարզաբանումներ:

Հիշեցնեն, որ ինչպես նշում է կայքի խմբագրությունը , խուզարկությունները կատարվում են այն հիմքով, որ կայքն իբր Ազգային անվտանգության ծառայության եւ Հատուկ քննչական ծառայության ղեկավարների զրույցի ձայնագրությունը հրապարակել է 2 օր ավելի վաղ, քան դա արել են մյուս լրատվամիջոցները: «Նման պնդման առիթ է տվել Google որոնողական համակարգը, որը նշել է սեպտեմբերի  11-ը եւ կից գրել, որ հրապարակումը կատարվել է դրանից 2 օր առաջ:

Մեկնաբանություններ