Begheluri-ն և Մյուսները ընդդեմ Վրաստանի (գանգատ թիվ 28490/02)
Գործը վերաբերում է 2000-2001թթ. Վրաստանում Եհովայի վկաների նկատմամբ իրականացված դաժան վերաբերմունքին:
Այս գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Պալատը միաձայն որոշեց, որ տեղի է ունեցել 3-րդ, 9-րդ հոդվածների խախտումներ 14-րդ հոդվածի համատեքստում:
Դատարանը գտել է, որ պետական իշխանությունները գործել են ոչ արդյունավետ և չեն ձեռնարկել միջոցներ, որպեսզի կանխեին կամ կանգնեցնեին կրոնական հողի վրա իրականացված բռնությունները: Պետական ծառայողները նույնիսկ անմիջականորեն մասնակցել են Եհովայի վկաների վրա իրականացված հարձակումներին: Պետական ծառայողները անտարբերություն են դրսևորել կրոնական համայնքի վրա հարձակումներին ականատես լինելիս: Իշխանությունների դրսևորած նման վերաբերմունքը ստեղծել է անպատժելիության մթնոլորտ, որն էլ խթանել է հետագա հարձակումները ամբողջ երկրով մեկ: Բացի այդ, իշխանությունները չեն ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի պատժեն մեղավոր անձանց:
Սկզբունքային փաստեր
Դիմումատուները Վրաստանի 99 քաղաքացիներ էին, բոլորը, բացառությամբ մեկի, Եհովայի վկաներ են: Նրանք պնդում են, որ դարձել են 2000-2001 թթ. կրոնական շարժառիթով պայմանավորված բռնության զոհ:
Բռնությունը ներառելէ ֆիզիկական բռնության գործադրման 30 դեպք և Եհովայի վկաների նկատմամբ հնչած բանավոր վիրավորանքներ: 2000թ. սեպտեմբերին դիմումատուներից երկուսի սեփականություն համարվող տարածքում կազմակերպված 700 վկաների հավաքը ընդհատվել է ոստիկանության աշխատակիցների կողմից: Ըստ դիմումատուների՝ ոստիկանության աշխատակիցները կրակ են բացել, ավերել են տունը և ծեծել են դիմումատուներից մի քանիսին: Մյուս դիմումատուները պնդում են, որ իրենց վրա հարձակվել են մի խումբ մարդիկ, երբ իրենք փորձել են նշել իրենց կրոնական տոնը մասնավոր բնակարանում: Բռնություն է իրականացվել նաև իրենց հավաքներին գնալու ժամանակ, փողոցում կրոնական գրականություն բաժանելիս: Նրանց ճանապարհներն կանգնեցրել են ոստիկանության աշխատակիցները և խոչընդոտել են հանդիպման վայր հասնելուն, միևնույն ժամանակ ոստիկանները թույլատրել են Վրաստանի ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչներով ավտոբուսին գնալ նույն քաղաք, որտեղ պետք է անցկացվեր հանդիպումը: Նույն հավատացյալները հետագայում ներխուժել են հավաքի վայր և ոչնչացրել են կրոնական առարկաները, ծեծի են ենթարկել հավաքի մասնակիցներին:
Մեծ թվով բռնություններ են կազմակերպվել և իրականացվել Ուղղափառ եկեղեցու հավատացյալների կողմից, որոնք ղեկավարել է Վրաստանի ուղղափառ եկեղեցու նախկին քահանա հայր Basil–ը: 2000թ. օգոստոսի 16-ն և 17-ին ուղղափառ հավատացյալների մի մեծ խումբ ներխուժել է դատական նիստերի դահլիճ, որտեղ քրեական դատավարություն էր իրականացվում երկու Եհովայի վկայի դեմ: Հենց նիստերի դահլիճում դիմումատուների, լրագրողների և այլ անձանց ներկայությամբ հարձակվել են Եհովայի վկաների վրա՝ որպես զենք օգտագործելով մեծ փայտե խաչեր: Դատարանը և անվտանգության աշխատակիցները որևէ գործողություններ չեն իրականացրել, որպեսզի կանգնեցնեին հարձակվողներին: Դատարանեւմ տեղի ունեցածը տեսագրվել է և նույնիսկ ցուցադրվել է հեռուստաալիքներով:
Դիմումատուները քննչական մարմիններին ուղղել են մոտավորապես 160 դիմում, որոնցից մի քանիսում որպես անմիջականորեն հարձակում իրականացնողներ են նշվել նաև ոստիկանության աշխատակիցները: Այս բողոքները ոչ մի կոնկրետ արդյունք չեն տվել: Միայն մի քանի դեպքում են դիմումատուները գրավոր պատասխաններ ստացել: Գործերի մեժ մասում բողոքներ են եղել հետաքնչական մարմինների անգործության վերաբերյալ: Գործերից երեքով դիմումատուները կարողացել են հասնել մինչև վճռաբեկ դատարան, որը մերժել է բողոքը:
Որոշ միջազգային կառույցներ և հասարակական կազմակերպություններ՝ ներառյալ Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը, «Amnesty international»-ը իրենց հաղորդումներում բազմիցս նշել են, որ 2000-2001թթ. Վրաստանում Եհովայի վկաները անհատների և ուղղափառ եկեղեցու հետևորդների կողմից իրականացված հարձակումների թիրախ են դարձել: Հարձակումների մեծ մասը կազմակերպել և ղեկավարել է հայր Basil-ը:
Բողոքը, ընթացակարգը, դատարանի կազմը
Հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի վրա՝ դիմումատուները բողոքում են, որ դարձել են բռնությունների զոհեր, որոնք իրականացվել են կրոնական շարժառիթով: Նրանք պնդում են, որ վրացական իշխանություննեը գործողություններ չեն ձեռնարկել, որպեսզի կանխեն կամ կանգնեցնեն բռնությունների ալիքը: Հիմք ընդունելով 9-րդ հոդվածը (խոսքի, մտքի, կրոնի ազատություն) ՝ դիմումատուները բողոքում են, որ իրենց պաշտպանելու հարցում իշխանությունների ձախողումը հանգեցրել է նրան, որ իրենք զրկվել են իրենց կրոնը ազատորեն դաանելու հնարավորությունից: Դիմումատուները պնդում են, որ տեղի է ունեցել 14-րդ հոդվածի խախտում (խտրականության արգելք)՝ 3-րդ և 9-րդ հոդվածների համակցությամբ, նրանք պնդումը հիմնավորում են նրանով, որ թե՜ նրանց նկատմամբ իրականացված բռնությունները և թե՜ դրանց հանդուրժումը իրականացվել է կրոնական պատկանելության շարժառիթով:
Վճիռը կայացվել է 7 դատավորներից կազմված Պալատի կողմից: Պալատի կազմում էին՝
Ineta Ziemele (Լատվիա)՝ նախագահ
Päivi Hirvelä (Ֆինլանդիա),
George Nicolaou (Կիպրոս),
Nona Tsotsoria (Վրաստան),
Paul Mahoney (Միացյալ Թագավորությաուն),
Krzysztof Wojtyczek (Լեհաստան),
Faris Vehabović (Բոսնիա և Հերցեգովինա), դատավորներ և
Բաժանմունքի քարտուղար՝ o Françoise Elens-Passos
Դատարանի որոշումը
Դատարանը դիմումատուներից 11-ի դիմումները ճանաչել է անընդունելի հետևյալ պատճառներով. դրանք չեն պարունակել որևէ վկայություն այն մեղադրանքի վերաբերյալ, որը ներկայացրել են գանգատում, դրանցից պարզ չի եղել, թե ով է դիմումատուն, լրացած է եղել դիմում ներկայացնելու վեցամսյա ժամկետը:
Հոդված 3 (դաժան վերաբերմունք)
Դատարանը նշել է, որ Գանգատներով միասնական վճիռ չի կարող կայացվել, քանի որ գործերում առկա են էական տարբերություններ: Բոլոր միջադեպերի համար միակ ընդհանուրը եղել է վախի զգացումը:
Դատարանը արձանագրել է
3-րդ հոդվածի խախտում՝ 32 դիմումատուի գործերով: Այս դիմումատուները ներկայացրել են միջադեպի մանրամասն նկարագրություն և/կամ առանձնահատուկ ապացույցներ, ներառյալ՝ տեսագրություններ: Նման գործերում դատարանը հաստատել է, որ առանց կասկածի հաստատված է, որ նրանք դարձել են ֆիզիկական բռնության և/կամ նվաստացման զոհ:
Գործերով, որոնցում նշվել է, որ ոստիկանները ոչինչ չեն ձեռնարկել հարձակումները կանխելու համար կամ անմիջականորեն են մասնակցել հարձակումներին, դիմումատուները ներկայացրել են Ներքին գործերի նախարարության տարածաշրջանային գրասենյակի կողմից կազմված փաստաթուղթ, որը ցույց է տալիս 2000թ. սեպտեմբերի մեծ հավաքույթը կանխելու ծրագիրը: Վրացական կառավարությունը չի վիճարկել այս փաստաթղթի վավերականությունը: Մյուս կողմից Դատարանը կարևորել է դատական նիստը, որը կայացվել է Եհովայի երկու վկաների դեմ: Դատարանը նշում է, որ իշխանությունները քաջատեղյակ են եղել հնարավոր բռնությունների վտանգին, սակայն չեն ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի ապահովեն անվտանգությունը: Դատարանի դահլիճում տեղի ունեցած միջադեպի ժամանակ դատավորը և անվտանգության աշխատակիցները չեն ձեռնարկել միջոցներ, որպեսզի կանգնեցնեն բախումը:
Մի շարք գործերով (29 դիմումատուներ), որոնցում նշվել է, որ դիմումատուները հետապնդվել են կամ արժանացել են վիրավորանքի, Դատարանը չի արձանագրել 3-րդ հոդվածի խախտում: Դատարանը նշել է, որ, չնայած միջադեպերը անհանգստություն են պատճառել, այնուամենայնիվ նրանք չեն կարողացել ապացուցել, որ այդ անհանգստությունը խախտել է իրենց ֆիզիկական կամ հոգեկան անձեռնմխելիությունը, որն էլ պաշտպանվում է ՄԻԵԿ 3-րդ հոդվածով:
Դատարանը եզրակացրել է՝ չկա 3-րդ հոդվածի խախտում այն գործերով, որոնցում նշվել է ոստիկանության կողմից հանդիպմանը մասնակցելուն խոչընդոտելը: Դատարանը 3-րդ հոդվածի խախտում չի դիտարկել նաև այն դեպքերը, երբ նշվել է, որ իրենք հանդիսացել են մասնավոր խմբի կողմից իրականացված բռնության զոհ, սակայն չեն ներկայացվել հստակ ապացույցներ, որոնք կփաստեին պետական մարմինների տեղեկացվածության կամ տեղեկացված լինելու պարտականության մասին:
Հոդված 3 (դաժան վերաբերմունքի հետաքննություն)
Դատարանը նշել է և Կառավարությունը չի վիճարկել այն, որ Դիմումատուները ներկայացրել են բռնությունների վերաբերյալ բողոքներ: Իշխանությունների պարտականությունն է եղել համապատասխան ընթացք տալ այդ դիմումներին և պատասխանատվության ենթարկել իրավախախտներին: Որոշ գործերով առհասարակ հետաքննություն չէր իրականացվել, իսկ մնացած գործերով իրականացվել էին բազմափիվ խախտումներով, մասնավորապես եղել են էական ձգձգումներ քրեական գործ հարուցելիս, որոնք տևել են մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս: Այնպիսի էական քնչական գործողությունը ինչպիսին է ենթադրյալ զոհրի հարցաքննությունը իրականացվել է էական ձգձգումից հետո: Ֆիզիկական բռնության զոհ դարձած անձանց չեն ենթարկել դատաբժշկական փորձաքննության և ենթադրյալ բռնություն իրականացրած անձիք չեն հարցաքննվել: Նույնիսկ այն գործերում, որտեղ ակնհայտ է եղել պետական ծառայողների մասնակցությունը բռնություններին, հարցաքննություններ անց չեն կացվել:
Դիմումատուները ներգրավված չեն եղել հետաքննությանը: Դիմողների մեծ մասին մերժվել է տուժողի կարգավիճակի տրամադրումը, իսկ նրանք ովքեր չանաչվել են տուժողներչեն տեղեկացվել գործընթացի ընթացքի մասին: Իշխանությունները հաշվի չեն առել միջազգային մարմինների և կազմակերպությունների զեկույցները և միջոցներ չեն ձեռնարկել, որպեսզի կանխեն խտրականության հողի վրա իրաանացվող լայնածավալ բռնությունները:
Այս բացտողումները էական են Դատարանի համար, որպեսզի եզրակացնի որ առկա է եղել վրացական իշխանությունների անտարբեր վերաբերմունքը համապատասխան և արդյունավետ քննություն անցկացնելու գործում: Ինչն էլ համարվում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործով հաստատվել է 3-րդ հոդվածի խախտումը թե՜ դաժան վերաբերմունքի, թե՜ քննություն անցկացնելու մասերով, արանագրել է, որ Վրաստանի իշխանությունները իրենց անգործությամբ ստեղծել են անպատժելիության մթնոլորտ, և Ամբողջ երկրով մեկ ոգևորել են բռնությունները Եհովայի վկաների նկատմամբ:
Հոդված 9 (կրոնի ազատություն)
Վրացական կառավարությունը չի վիճարկել Դիմումատուների մեղադրանքը այն մասին, որ նրանք իրենց հավատքի պատճառով են դարձել բռնության և նվաստացման , որոշ գործերով նաև ֆիզիկական հարձակումների զոհ: Դատարանն արդեն հաստատված է համարել, որ որոշ հարձակումների անմիջական մասնակից են եղել նաև պետական ծառայողները: Այս հարցում Դատաանը մատնանշում է ոչ այնքան մեղավորներին երորդ կողմ չներգավելու խնդիրը այլ իշխանությունների կողմից համապատասխան հակազդեցություն կրառելու բացակայությունը, այն պայմաններում, երբ բռնությունների ալիքը մեծ ծավալներ էր ընդգրկում: Այդ պատճառով Դատարանը համարում է, որ պատասխանատու մարմիններ չեն կատարել իրենց պարտականություննրը և չեն ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի Եհովայի վկաների համար ապահովեն կրոնի ազատության իրավունքը: Հետևաբար սույն գործով արձանագրվում է ՄԻԵԿ 9-րդ հոդվածի խախտում:
Հոդված 14 (խտրականության արգելք) 3-րդ և 9-րդ հոդվածների հետ համակցությամբ
Դատարանը գործով արձանագրել է 14-րդ հոդվածի խախտում (3-րդ ր 9-րդ հոդվածների հետ համակցությամբ): Դատարանը, ուսումնասիրելով գործով առկա նյութերը, եկավ եզրակացության, որ պետական ծառայողների և մասնավոր անձանց կողմից իրականացված զանազան բռնությունները ուղղված են եղել Եհովայի վկաների կրոնական համայնքի դեմ և նույն կրոնական շարժառիթով էլ պայմանավորված է եղել իշխանությունների կողմից իրենց պարտականությունները արդյունավետորեն չկատարելը:
Հոդված 41 (արդարացի փոխհատուցում)
Դատարանը սույն գործով արձանագրել է, որ Վրաստանը յուրաքանչյուր Դիմումատուի՝ ում նկատմամբ հաստատվել է Կոնվենցիայի խախտում, պետք է վճարի 350-ական եվրո՝ որպես բարոյական վնասի հատուցում և 15,000 եվրո՝ բոլորի համար միասին՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում:
Գործի մանրամասներին անգլերեն լեզվով կարող եք ծանոթանալ այստեղ: