Միսանն ընդդեմ Ռուսաստանի (գանգատ թիվ 4261/04)
Դիմումատուն Տատյանա Միսանն է (ծնվ. 1973թ.) ով Ռուսաստանի քաղաքացի է: Դիմումատուի հայրը ռազմածովային սպաէ, ով կասկածվել է կեղծիք կատարելու համար: Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն է իրականացվել Դիմումատուի բնակարանում: Գործը վերաբերում է բնակարանում իրականացված խուզարկությանը:
2003թ. մարտի 14-ին ոստիկանները գնացել են տիկին Միսանի բնակարան, որպեսզի գտնեն Դիմումատուի հոր նկատմամբ հարուցված քրեական գործի հետ առնչություն ունեցող առարկաներ: Երբ Դիմումատուն թույլ չի տվել ոստիկաններին մտնել բնակարան, նրանք կոտրել են դուռը և խուզարկել են բնակարանը, ապա խլել են նրա և հոր անձնագրերը, տպիչ սարքը և 6 կոշտ սկավառակ: Դիմումատուն դիմել է ներպետական դատարաններ բողոքելով, որ խուզարկությունն իրականացվել է գիշերային ժամի և իրենից խլել են անձնական սեփականություն համարվող այնպիսի առարկաներ, որոնք առնչություն չեն ունեցել քրեական գործի հետ: Նրա բողոքները վերջնական մերժում են ստացել 2003թ. հուլիսի 7-ին, վճիռը կայացվել իր և իր ներկայացուցչի բացակայությամբ կայացված նիստի ժամանակ:
Տիկին Միսանը պնդել է, որ իրականացված խուզարկությունը խախտել է ՄԻԵԿ 8-րդ հոդվածով պաշտպանվող անձնական և ընտանեկան կյանքը և բնակարանը հարգելու իրավունքը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սույն գործով արձանագրել է ՄԻԵԿ 8-րդ հոդվածի խախտում և սահմանել 7,500 եվրո՝ որպես բարոյական և նյութական վնասի փոխհատուցում և 750 եվրո՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում, այս գումարը պետք է բաժանվի Դիմումատուի երկու ժառանգների միջև:
Գործի մանրամասներին և վճռի բնօրինակին անգլերեն լեզվով կարող եք ծանոթանալ այստեղ: