ՄԻԵԴ վճիռ. Աթիմանն ընդդեմ Թուրքիայի

europea_court_of_human_rights_bigԱթիմանն ընդդեմ Թուրքիայի (գանգատ թիվ 62279/09)

Դիմումատու Համդի Աթիմանը (ծնվ. 1974թ.) Թուրքիայի քաղաքացի է և բնակվում է Վան քաղաքում: Գործը վերաբերում է իշխանությունների կողմից ուժ կիրառելուն:

2008թ. հւնիսի 25-ին ոստիկանության աշխատակիցները արգելափակել էին Armutdüzü գյուղ տանող ճանապարհը: Նրանք պատճառաբանել են, որ տարածքում թաքնվել են ահաբեկիչներ: Ոստիկանները, կասկածելով, որ Աթիմանը տեղափոխում է մաքսանենգ վառելիք, փորձել են կանգնեցնել բեռնատարը: Երբ պրն Աթիմանը չի ենթարկվել կանգնելու պահանջին, ոստիկանները կրակ են բացել բեռնատարի ուղղությամբ, ինչի արդյունքում պրն Աթիմանը հրազենային վնասվածք է ստացել գոտկատեղի հատվածում: 2009թ. ապրիլին հարուցված քեական գործը կարճվել է: Դատախազությունը եզրակացրել է, որ ոստիկանները ստիպված են եղել ուժ կիրառել, քանի որ բեռնատարի վարորդը չի ենթարկվել մեքենան կանգնեցնելու պահանջին: Նրանք նշել են նաև, որ ոստիկանները, մինչև մեքենայի անիվներին կրակելը, կատարել են նախազգուշական կրակոցներ: Հիմնվելով ՄԻԵԿ 2-րդ հոդվածի վրա (կյանքի իրավունք)՝ պրն Աթիմանը բողոքել է, որ իր նկատմամբ կիրառված ուժը չի եղել բացարձակ անհրաժեշտություն, իսկ գործի կապակցությամբ իրականացված հետաքննությունը եղել է թերի և անարդյունավետ: Պրն Աթիմանը իր դիրքորոշումը հիմնավորել է նրանով, որ դատախազությունում ուշադրություն չեն դարձրել իր այն պնդմանը, որ բեռնատարը բարձր արագությամբ երթևեկելիս է եղել սարնիվար և ի վիճակի չի եղել կանգնել արգելակման համակարգի խափանման պատառով, գործով առկա են եղել նաև երկու վկաների ցուցմունքներ այն մասին, որ պրն Աթիմանը բեռնատարի պատուհանից բղավել է, որ ի վիճակի չէ կանգնել: Մարդու իրավունքների եվոպական դատարանը սույն գործով արձանագրել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք, հետաքննություն անցկացնելու պարտականություն) խախտում: Արդարացի փոխհատուցում դատարանը չի սահմանել, քանի որ դիմումատուն նման պահանջ չի ներկայացրել:

Գործի մանրամասներին և վճռի բնօրինակին անգլերեն լեզվով կարող եք ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանություններ