ՄԻԵԴ դիմում ներկայացնելու ժամկետը փոխվել է

Կոնվենցիայի թիվ 15 Արձանագրությամբ՝ ներպետական պաշտպանության միջոցների սպառման շրջանակներում կայացված վերջնական ներպետական որոշումից հետո Դատարան դիմում ներկայացնելու ժամկետը 6 ամսից կրճատվում է 4 ամիս:

Այս նոր չորսամսյա ժամկետն ուժի մեջ Է մտնում 2022 թ. փետրվարի 1-ից: Այնուամենայնիվ, այն կիրառվում է միայն այն դիմումների նկատմամբ, որոնցում վերջնական ներպետական որոշումը կայացվել է 2022 թ. փետրվարի 1-ին կամ այդ ամսաթվից հետո: Ժամկետի այս փոփոխությունը ընդունվել է Եվրոպայի խորհրդի 47 անդամ պետությունների կողմից։

Հղումը՝ https://www.echr.coe.int/Pages/home.aspx?p=applicants/arm&c

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ