«Մենք համաձայնվել ենք Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտ սահմանման հետ». Աշոտ Մանուչարյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ստեղծված է այդ երկրների առաջնորդների շահերը պաշտպանելու համար, բայց այն տարածաշրջանի ժողովուրդների խնդիրները լուծելու նպատակ չունի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց  «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, վերլուծաբան  Աշոտ Մանուչարյանը:

Նրա խոսքերով  ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջիանի, և այսօրվա շատ պետությունների պետական համակարգերը, ոչ

 թե նրանց բարձրաստիճան պաշտոնյաներն են ներկայացնում, այլ այդ հարցերի կառավարումը գալիս է դրսից:

«Հյաստանի քաղաքականություն, հայ ժողովուրդի կամք, նման բաներ գոյություն չունի: Աշխարհի ուժեղներն են սահմանում` ով ինչով պետք է զբաղվի և ժողովրդին կանգնեցնում են անակնկալի առաջ»,- ասաց նա:

Նրա համոզմամբ այս տեսակետից անականկալներ միշտ էլ  կարող են լինել և պետք է պատրաստ լինել դրանց:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը նա հայտնեց, որ այդ հանդիպումը Հայաստանին և Ադրբեջանին ոչինչ չի տալու, քանի որ թելադրվում է աշխարհի ուժեղների կողմից: Բացի այդ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարող արցախյան հիմնախնդիրը լուծել ի շահ հակամարտող կողմի ժողովուրդների, քանի որ սպսարկում է նախագահող երկրների շահերը:

«Ինչ կատարվեց Լեռնային Ղարաբաղում, այսօր ինչ կատարվում է և վաղը ինչ կատարվելու է, ոչ թե դա գալիս է նրանից թե Հայաստանն ու Ադրբեջանը ինչ են որոշել, այլ Հայաստանից ու Ադրբեջանից դուրս նրանց համար ինչ է որոշվել և ինչ է հրամցվելու»,- նշեց նա:

Պարոն Մանուչարյանի խոսքերով Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտ չկա, այլ կա Ադրբեջանի ներսում պետականության ձևավորման հետևանքով առաջացած կոնֆլիկտ:  

«Մենք համաձայնվել ենք Լեռնային Ղարաբաղի  կոնֆլիկտ սահմանման հետ, որովհետև այս բանաձևը հնարավորություն է տալիս համաշխարհային օլիգարխիային, որպեսզի նա կարողանա  տարածաշրջանում կողոպուտ կազմակերպել»,-ասաց նա:

Վերջում պարոն Մանուչարյանը հավելեց, որ միակ տարբերակը այսօրվա աշխարհում ինչ-որ տրամադրություններ փոխելու պետք է բխի ժողովրդից. «Մեր ժողովուրդը պետք է իր ներքին ներուժը գտնի և ձևավորի»:

Նյութը՝ Ելենա Արամյանի

Մեկնաբանություններ