ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 377 դեպք, որից 149-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 183 կենցաղային կանչ, 37 հրդեհ, 53 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով տուժել է 57 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 8 քաղաքացի:
Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 8 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 12 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 9 տրանսպորտային միջոց:
Շաբաթվա ընթացքում գրանցվել է նաև թունավորման 7 դեպք, որի հետևանքով տուժել է 9 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: