Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 45-ամյա կնոջը վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։
Նախնական տվյալներով՝ 2018թ. հունվարի 19-ին` ժամը 08:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Բագրատունյաց և Ս.Տարոնցի փողոցների խաչմերուկում «Ֆորդ Էսկորտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտներ Մ.Ղազարյանին՝ ծնված 1973թ., և նրա հետ գտնվող 9-ամյա երեխային, որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից Մ.Ղազարյանը տեղում մահացել է, իսկ երեխան տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ