ՄԱԿ-ի միջազգային դատարանը մերժել է Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի գործով Ռուսաստանի առարկությունները

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է «Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի Դաշնության» գործով որոշումը։ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի նախագահ Աբդուլկավի Ահմեդ Յուսուֆը նիստի ժամանակ հրապարակել է որոշում, համաձայն որի դատարանը մերժել է Ռուսաստանի բոլոր նախնական առարկությունները և ճանաչել է իր իրավասությունը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ընթացող գործի դատավարությունում։ 

2017 թվականին Ուկրաինան հայց է ներկայացրել Ռուսաստանի դեմ Միջազգային դատարան՝ «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիայի և «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։ Նույն թվականի սեպտեմբերի 12-ին Ռուսաստանը առարկություններ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան։ Ռուսաստանը նշել է, որ վերոհիշյալ կոնվենցիաների խախտումների մասին ներկայացված հայցի քննությունը Միջազգային դատարանի իրավասության շրջանակներից դուրս է։ Սակայն, ինչպես նշել է Յուսուֆը, դատարանն ունի անհրաժեշտ իրավասություն Ուկրաինայի ներկայացրած հայցերը քննելու համար։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բավարարվել են Ուկրաինայի պահանջները, այժմ միջազգային դատարանը պետք է վերջնաժամկետ սահմանի, երբ Ռուսաստանը կկարողանա հակադարձ մեմորանդում ներկայացնել՝ ի պատասխան ուկրաինական մեմորանդումի, և դատարանը կանցնի գործի քննությանը ըստ էության։ 

«Միանգամայն պարզ է, թե ինչու է Ուկրաինան կենտրոնացել այս երկու կոնվենցիաների վրա։ Դրանք պարունակում են փոխզիջման դրույթներ, համաձայն որոնց Ռուսաստանը համաձայն է դատարանում լուծել տարաձայնությունները, բայց միայն եթե դրանք իսկապես վերաբերում են ահաբեկչության ֆինանսավորմանը և ռասայական խտրականությանը: Սակայն ուկրաինական կողմը փորձում է օգտագործել այս երկու կոնվենցիաները որպես խնդիրների ավելի լայն շրջանակ լուծելու մեխանիզմ։ Ոչ մի կոնվենցիա կապ չունի երկու երկրների միջև առկա տարաձայնությունների էության հետ։ Ընթացիկ դատավարությունների արհեստական ​​բնույթը հաստատվում է նաև նրանով, որ այն կապված է երկու բոլորովին այլ իրավիճակների հետ և, ըստ էության, երկու տարբեր գործեր են: Ուկրաինայի գործի մի մասը վերաբերում է Դոնբասում իրավիճակի զարգացմանը, իսկ երկրորդ մասը՝ Ղրիմում ռասայական խտրականության մասին մեղադրանքներին։ Սակայն կասկած չկա, որ այս դեպքում իրական նպատակը Ռուսաստանի հետ Ղրիմի միավորումը բողոքարկելն է, չնայած այն բանին, որ վերամիավորումը հիմնված էր հանրաքվեի ընթացքում Ղրիմի բնակչության անկեղծ և ազատ ընտրությունը: Հարկ է հիշեցնել, որ հանրաքվեին մասնակցությունը կազմում էր 83%, իսկ ընտրողների մոտ 96% -ը աջակցում էր Ռուսաստանի հետ Ղրիմի միավորմանը»,-հատրարել է ՌԴ Արտաքին գործերի հատուկ գործերով դեսպան Դմիտրի Լոբաչը։

Հաշվի առնելով ներկայացված փաստարկները, ռուսական կողմը դատարանին կոչ է արել ճանաչել, որ դատարանն իրավասություն չունի Ուկրաինայի կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ ներկայացված բողոքների քննության համար։ 

Մեկնաբանություններ