Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը մայրաքաղաքում ծնվել է 442 երեխա

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 442 երեխա՝ 241 տղա, 201 աղջիկ:
Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 27567 քաղաքացի, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: