ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը

RA presidential candidate Armen Sargsyan paid a visit to TUMO Center for Creative Technologies

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է Հայաստանի Ազգային ժողովի հատուկ նիստը, որտեղ տեղի կունենա ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը, որին մասնակցում է 1300 մարդ, այդ  թվում հյուրեր Հայաստանից ու արտասահմանից, ինչպես նաև լրատվամիջոցների ղեկավարներ: 

ԱԺ հատուկ նիստը բացեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Այնուհետեւ ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը հրավիրվեց ամբիոնի մոտ՝ ընթերցելու երդման տեքստը։

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր են բերվել ՀՀ սահմանադրական դատարանից՝ Սահմանադրության մայր օրինակը, Մատենադարանից` 7-րդ դարի Վեհամոր Ավետարանը:Հավելենք, որ  ՀՀ Սահմանադրության մայր օրինակը ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանին է հանձնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, իսկ Վեհամոր Ավետարանը Հովնան եպիսկոպոս Հակոբյանին է հանձնել Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը:

 

Մեկնաբանություններ