ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ելենա Լեոնենկոյի գլխավորած պատվիրակությանը:Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու երկրների քննչական կոմիտեների միջև վերջին տարիներին ձևավորված համագործակցության մակարդակը, կարևորել միջազգային իրավական օգնության շրջանակներում քննչական հանձնարարությունների կատարման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունքները։
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն ընդգծել է առանձին հանցատեսակների դեմ պայքարի փորձի փոխանակման կարևորությունը և այդ համատեքստում կարևորել համատեղ գիտագործնական կոնֆերանսների, սեմինարների անցկացումը։
ՌԴ ՔԿ նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի հրավերով՝ մասնակցելու «Անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների քննությունը» թեմայով գիտագործնական միջազգային կոնֆերանսին: