ՀՀ-ից առցանց ամերիկյան Powerball վիճակախաղին անհնար է մասնակցել. Գևորգ Տումանով

  Վերջերս հայաստանյան լրատվական կայքերում հայտնվեցին ամերիկյան Powerball վիճակախաղին առցանց մասնակցելու մասին հայտարարություններ։ ՀՀ քաղաքացիներին խաբեությունից զերծ պահելու նպատակով, փորձեցինք մանրամասն ճշտել խաղարկության կանոնները։ 

Այս նպատակով զրուցել ենք ELL գործընկերության գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ, իգթ Գևորգ Տումանովի հետ։  

 -Կարո՞ղ է արդյոք  ՀՀ-ից ցանկացած մարդ առցանց գնել Powerbal վիճակախաղի տոմս։

Ոչ, չի կարող։ Multi-State վիճակախաղի ասոցիացիան, որն էլ հենց ղեկավարում է Powerball –ը, պաշտոնապես տեղեկացրել է այդ մասին։ Հեշտ գումար ձեռք բերելու հույսով մարդիկ Powerball-ի մոլուցքով են համակվել։ Սա հանգեցրել է նրան, որ բազմաթիվ մարդիկ խաբեության զոհ են դառնում։

-Իսկ ո՞ւմ է վերաբերում առցանց տոմսերի վաճառքը։

– Վիճակախաղի ասոցիացիան հայտարարել էր, որ յուրաքանչյուր նահանգ իրավունք ունի խաղալու կամ տարածելու վիճակախաղը։ Ներկայում միայն Ջորջիայում  և Իլինոյիսում են թույլատրում առցանց վաճառել  Powerball-ի տոմսեր, բայց պարտադիր պայմանն է տվյալ նահանգի ռեզիդենտ լինելը և տոմսը գնելու պահին տվյալ նահանգում ֆիզիկապես գտնվելը։

-Հնարավո՞ր է խնդրել որևէ մեկին գնել և փոստով կամ այլ տարբերակով ուղարկել տոմսը։

– Իսկական տոմսերը հնարավոր է ձեռք բերել միայն Միացյալ Նահանգների տարածքում գտնվող Powerball վիճակախաղի տոմսարկղերից և դրանք վաճառելու իրավասություն ունեցող վաճառակետերից։  Արգելվում է վաճառել տոմսերը փոստով կամ առցանց ԱՄՆ-ի տարածքից դուրս։

Թեև կան կայքեր, որոնք պնդում են, թե իրենք էլ են վաճառում Powerball-ի տոմսեր, սակայն գնորդները խաբեության զոհ դառնալու և անպետք թղթի վրա գումար վատնելու վտանգի առջև են։

 

1,530 դիտում

Մեկնաբանություններ