ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի վավերացումը պետք է արագացվի

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում 41 կողմ, 5 դեմ, 5 ձեռնպահ ձայներով ընդունվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, կառույցում հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ եւ պատվիրակության կողմից ներկայացված հրատապ բանաձևը: Վերջինս վերաբերում է ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը:

Հրատապ բանաձևը, վկայակոչելով 2018 թվականին ՀՀ Ազգային ժողովի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը՝ որպես ևս մեկ վերահաստատում Հայաստանի հանձնառության՝ ԵՄ-ի հետ առավել ռազմավարական եւ հավակնոտ հարաբերությունների, կոչ է անում ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններին առանց անհարկի հետաձգումների վավերացնել համաձայնագիրը:

Բանաձեւը կարեւորում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը մինչև Եվրոպական խորհրդարանի 2019 թվականի ընտրությունները:

ՀՀ Ազգային ժողով

Մեկնաբանություններ