ՀՀ արդարադատության նախարարը քննարկել է երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման միջազգային համագործակցության հարթակին միանալու հնարավորությունները

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն երեկ ընդունել է «Վորլդ Վիժն Հայաստան» և  «Սեյվ դը Չիլդրեն» կազմակերպությունների ներկայացուցիչներ Ժիրայր Էդիլյանին, Գայանե Վարդանյանին և Գրիգորի Գրիգորյանցին:

Ըստ ՀՀ արդարադատության նախարարության՝ նախարար Դավիթ Հարությունյանը կարևորել է հատկապես երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում կազմակերպությունների ստանձնած առաքելությունն ու այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերը:

«Վորլդ Վիժն Հայաստան» ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը համառոտ ներկայացրել է Երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման միջազգային համագործակցության հարթակն ու վերջինին միանալու Հայաստանի հնարավորությունները:

Նշենք, որ ՀՀ արդարադատության խորհրդի  վերջին  նիստի ընթացքում հարցը քննարկվել է Խորհրդի անդամ գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք իրենց համաձայնությունն են տվել միանալու գործընթացին, ինչպես նաև ընթացակարգային հարցերը լուծելու պատրաստակամություն են հայտնել:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել մեկտեղելու պետական հատված-քաղաքացիական հասարակություն ջանքերն ու Հարթակին միանալուն ուղղված համատեղ աշխատանքներ իրականացնել:

Մեկնաբանություններ