Քիչ առաջ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փխնախագահ Էդուարդ Շարմազանովը ասուլիսի ժամանակ հայտնեց, որ ՀՀԿ խմբակցության նիստի ժամանակ որոշում է կայացվել, որ ՀՀԿ խմբակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու:
Վերջինիս խոսքերով խմբակցությունը մինչև քվեարկությունը կորոշի, թե առաջադրված թեկնածուներից ում օգտին է քվեարկելու:
Նշենք, որ նախքան հանդիպումը ՀՀԿ խմբակցության անդամները հանդիպել են Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հետ: