Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադարձել է դպրոցներում և քոլեջներում տիրող կեղծիքների, աշակերտների բացակայությունների, կեղծ գնահատականներ նշանակելուն և ատեստատներ ստանալուն:
Նախարարի խոսքերով երեկ բացահայտվել նմանատիպ մի դեպք՝ թիվ 119 դպրոցում, երբ աշակերտն ամբողջ կիսամյակ բացակայել է դասերից, սակայն դրվել են գնահատականներ:
Նախարը նշեց, որ ինքը դիմելու է իրավապահ մարմիններին:
«Ես կոչ եմ անում բոլոր տնօրեններին, բոլոր քոլեջների, ուսումնարանների և բուհերի ղեկավարներին, եթե այսպիսի դեպքեր կան՝ նախ վերջ տալ այս պրակտիկային, տեղեկացնել դրա մասին և գուցե սրա արդյունքում իրավիճակը չի բարդանա և ավելի հեշտ կլինի հարթել դրա հետևանքները»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հերթական բացահայտումը. համակարգային կեղծիքԿեղծ գնահատականներ ու կեղծ ատեստատ։
Gepostet von Arayik Harutyunyan am Mittwoch, 20. Juni 2018