«Մենք հացադուլը չենք դադարեցրել, ուղղակի գնում ենք Բաղրամյան»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է հացադուլ հայտարարած չորս ուսանողներից Դավիթ Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը հայտարարեց, որ իրավիճակ է փոխվել, և կոչ արեց հացադուլ հայտարարած իրենց չորս ընկերներին դադարեցնել և միանալ իրենց. «Քանի որ այս պահին գործ ունենք բոլորովին այլ իրավիճակի հետ, քան երեկ էր կամ այսօր առավոտյան, ես կոչ եմ անում մեր մնացած չորս ընկերներին դադարեցնել հացադուլն ու միանալ մեզ, այս պահին մեզ առողջ բանականություն է պետք, ու իրենց ուղեղներն էլ են պետք, որպեսզի հասկանանք իրավիճակը ոնց ենք հետագայում կառավարելու», – հայտարարել էր Վահան Կոստանյանը, մանրամասնելով, որ այս պահին՝ հացադուլը պակաս կարևոր է և ավելի կարևոր է հասկանալ՝ հավաքված մարդկանց անվտանգությունն ինչպես են ապահովում։