ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. հունիսիի 11-ից 15-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 18 իրավախախտում, 10-ի (3-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 730.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 7.699.832 ՀՀ դրամ:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 10 դեպ
Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 3.896.300 ՀՀ դրամի շրջակա միջավայրինհասցված վնաս, նշանակվել՝ 250.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝
ՀՀ Լոռու մարզ՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (3 թեղի, 6 բոխի, 1 ուռենի, 15 հաճարենի) հաշվարկվել է 2.334.800 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 5 դեպքով (32.8 խմ)՝ 1.561.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում հայտնաբերված իրավախախտումներ՝
ՀՀ Լոռու մարզ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով՝ 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 4 դեպք:
ՀՀ Արմավիրի մարզ` ձկան ապօրինի որսի 4 դեպքով (կապուտ, կարաս) հաշվարկվել է 20.700 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 280.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման,
հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է իրավախախատման 3 դեպք։
Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 3.782.832 ՀՀ դրամի շրջակա միջավայրինհասցված վնաս, նշանակվել՝ 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝
ՀՀ Արագածոտնի մարզ՝ առանց սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ)թույլտվության աշխատելու 1 դեպքով հաշվարկվել է 516.154 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
ՀՀ Շիրակի մարզ՝ առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
ՀՀ Գեղարքունիքի մարզ՝ հողի ապօրինի տեղափոխման 1 դեպքով հաշվարկվել է 3.266.678 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Արձանագրվել է իրավախախատման 1 դեպք։
ՀՀ Արմավիրի մարզ՝ 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: